October 1, 2023

Տավուշում վրաերթի են ենթարկվել վթարված մեքենայի վարորդն ու նրան օգնության գնացած ընկերը. Լուսանկար

Սեպտեմբերի 11-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 20:10-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Տարոն Մ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Հաղթանակ և Զորական գյուղամիջյան ճանապարհին վրաերթի  է ենթարկել հետիոտներ, Տավուշի մարզի բնակիչներ 32-ամյա Հմայակ Ա.-ին և 22-ամյա Լևոն Չ.-ին:

Վրաերթի հետևանքով Հմայակ Ա.-ն տեղում մահացել է, իսկ վիրավոր Լևոն Չ.-ն տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Աղբյուրի տեղեկություններով, մինչև վրաերթը, վթարված է եղել վրաերթի ենթարկվածներից մեկի «06»-ը և մյուսը եկել է ընկերոջն օգնելու իր «06»-ով, ինչից հետո վրաերթի են ենթարկվել:

No photo description available.

%d bloggers like this:
Verified by MonsterInsights