Այսօր առավոտյան ռուսական Կարմիր խաչի բեռնատարն Ակնայով (Աղդամ) շարժվել է դեպի Ստեփանակերտ: Հումանիտար օգնությամբ բեռնված մեքենան հատել է ռուս խաղաղապահների անցակետը և արդեն Ստեփանակերտում է:
Այս մասին հայտնում են Ադրբեջանական լրատվամիջոցները:
Նույն աղբյուրները նաև գրում են, որ Աղդամի ճանապարհին զուգահեռ կբացվի Լաչինի միջանցքը։
Հայտնի էր դարձել, որ ռուսական Կարմիր խաչն Ակնայի (Աղդամ) ճանապարհով հումանիտար օգնությամբ բեռնատար է ուղարկել ԼՂ:
ԼՂ իշխանությունները հայտարարություն էին տարածել այն մասին, որ, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը ԼՂ: Սակայն Ադրբեջանը հետո խախտել է պայմանավորվածությունը, այն է, որ պետք է Լաչինի միջանցքը ևս գործարկվի, և ԼՂ ղեկավարությունը թույլ չի տվել, որ ՌԴ-ի ուղարկած բեռը մտնի ԼՂ:
ԼՂ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը երեկ «Ֆեսբուք»-ի իր էջում տեղեկացրել էր, որ Աղդամով, որպես հումանիտար բեռ, ՌԴ-ն վերմակներ է ուղարկում:
Ինչպես նախապես հայտատարվել էր, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ:
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով, հանրապետության իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ․ հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Մանրամասները կներկայացվեն Արցախի հանրային հեռուստատեսության եթերում:
Բաց մի թողեք
Ադրբեջանի ԶՈՒ-ն ներկայացրել է ԼՂ ՊԲ կողմից հանձնված զինտեխնիկան․ Լուսանկարներ
Թուրքը 100 մետր ներքև է, մեզ ասում են գնացեք ձեր տները. ԼՂ քաղաքացիները դեռ Ստեփանակերտի օդանավակայանում են․ Տեսանյութ
Ստեփանակերտ են ժամանել Ադրբեջանում գտնվող օտարերկրյա ռազմական կցորդները. նրանք կհետևեն ԼՂ ՊԲ զինաթափմանը․ Տեսանյութ