Ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձանց համար հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերը նախկին 50% զեղչի փոխարեն կտրվեն անվճար:
Այս մասին հայտնում Առողջապահության նախարարությունը:
Ովքե՞ր են շահառուները.
ՀՀ կառավարության թիվ 642-Ն որոշմամբ սահմանվել է, որ հաշմանդամություն ունեցող անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերը) հիմք են սահմանված դեղերը ստանալու համար:
Տվյալ դեպքում՝ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին։
Այս քաղաքացիների համար անվճար դեղերը հասանելի կլինեն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների (ամբուլատորիա, պոլիկլինիկա) միջոցով:
Հիմնական դեղերի անվանցանկը ևս լրամշակվել և թարմացվել է անհրաժեշտ նոր դեղերով:
Բաց մի թողեք
Արտաշատի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված Մանգասարյան ընտանիքի երրորդ զավակը
Իսրայելից բժիշկներ են ժամանել Հայաստան՝ օգնելու բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներին
Հայաստանի ԲԿ-ներում բուժում է ստանում ԼՂ-ից տեղափոխված 363 բուժառու, 214-ը՝ պայթյունից ստացած վնասվածքներով