September 22, 2023

Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի առաջարկներին

Ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ  հայկական կողմի նոր առաջարկներին։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Իմ տեղեկություններով մինչև այս պահը Ադրբեջանը դեռևս չի արձագանքել այդ առաջարկներին»,- ասաց Խանդանյանը։

«Ոչ, ՀՀ-ն մեղավոր չէ, մեղավորն Ադրբեջանն է, Ադրբեջանն է փակել այն»:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ իշխանությունը մեղավորություն զգո՞ւմ է Լաչինի միջանցքի փակման հարցում, քանի որ միջանցքը փակվեց Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունից հետո:

Խանդանյանը նկատեց՝ ԼՂ-ում հումանիտար վիճակը բարելավելու և ընդհանրապես ԼՂ հայության անվտանգությունը պաշտպանելու տեսանկյունից չափազանց կարևոր է Լաչինի միջանցքի անհապաղ բացումը. «Մյուս ճանապարհների հետ կապված հարցերին ես չէի ցանկանա մեկնաբանություն տալ, որովհետև դա ԼՂ իշխանությունների և ժողովրդի որոշելիքն է, և չեմ կարծում, որ ՀՀ-ն պետք է միջամտի»:

Անդրադառնալով սահմանային կուտակումներին՝ Խանդանյանը նշեց. «Սահմանում կուտակումները վկայում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակության մասին, ստանձնած պարտավորությունները չկատարելու և հարցերը ուժի միջոցով լուծելու հերթական փորձի մասին: Պետք է սրան շատ աչալուրջ վերաբերվել, բազմաթիվ միջազգային շփումներ են տեղի ունեցել այս ընթացքում, որպեսզի մեծացվի ճնշումը Ադրբեջանի վրա, և վերջինս չփորձի ուժի կիրառմամբ որևէ հարց լուծել»:

Սարգիս Խանդանյանի կարծիքով՝ ԼՂ-ում շարունակվող հումանիտար ճգնաժամը և նաև Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը բացասաբար են ազդում բանակցությունների վրա:

«Բայց սա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հետ կանգնի խաղաղ ճանապարհով խնդիրները հանգուցալուծելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու նպատակից, ուստի ՀՀ-ն պատրաստ է ցանկացած պահի վերադառնալ բանակցությունների սեղան և շարունակել հարցերի քննարկումը»,- ասաց նա:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights