Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 12։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան փողոցի թիվ 1 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:48-ին:
Բաց մի թողեք
Ողբերգական դեպք Երևանում. 11-ամյա տղան, ըստ ծնողների հայտարարության, հանկարծամահ է եղել
Տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան ՀՀ տեղափոխվել ավտոբուսներով
Արցախում վառելիքի պայթյունի հետևանքով 7 մարդ է մահացել, բայց, ցավոք, այդ թիվը կաճի