September 22, 2023

Բուշը շոկի մեջ է 2006 թ․-ին Պուտինի հետ իր ընթրիքի լուսանկարից, Պրիգոժինը՝ որպես մատուցող

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը շոկի մեջ է ընկել 2006 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր ընթրիքի լուսանկարից: 

Նրան զարմացրել է այն փաստը, որ «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը այդ ժամանակ միջոցառմանը ներկա է եղել որպես մատուցող։

«Ինձ ցնցել է այն, որ օրերս ես տեսա Սանկտ Պետերբուրգում [2006 թվականին] G8-ի գագաթնաժողովի լուսանկարը, որտեղ [Պրիգոժինը] այն տղան էր, ով ինձ սնունդ էր մատուցում», – ասել է Ջորջ Բուշը, որի խոսքերը, մեջբերում է Business Insider-ը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Տվերի մարզում վթարի է ենթարկվել Պրիգոժինին պատկանող Embraer Legacy բիզնես-ջեթը։ ՌԴ Քննչական կոմիտեն հաստատել է վագներցիների առաջնորդի մահը։

Պրիգոժինին հուղարկավորել են Սանկտ Պետերբուրգի գերեզմանոցում։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights