«Երեկ ԱԺ «ՊՈՒ» խմբակցության ղեկավարը հայտնել է, որ չի բացառում, որ Երևանում արյամբ իշխանություն է փոխվելու: Հերթական անգամ ընդդիմությունը համադրելով կամ համատեղելով իր ջանքերը, իր արյունռուշտ կոչերը այն փաստի հետ, որ կա որոշակի լարվածություն սահմաններին, կա ադրբեջանական զորքերի կուտակումներ սահմաններին անում է նմանատիպ հայտարարություններ»:
Վահագն Ալեքսանյանն ասաց՝ այդ ձեր կանչերն ու նամակները պահեք միայն սեփական ընթերցանության համար:
«Այստեղ ո՛չ ձեր կանչերից վախեցող կա, ո՛չ ձեր արյունռուշտ կոչերից վախեցող կա, ո՛չ էլ առհասարակ ձեզանից վախեցող կա: Եթե ձեզ թվում է, որ ձեր քաղաքական ուժի նախագահին հաջողվել է մարտի 1-ին արյուն թափելով իշխանության գալ, ու դա ձեզ երբևէ հաջողվելու է երկրորդ անգամ, ապա ձեզ մեծ, շա՜տ մեծ հիասթափություն է սպասվում: Այս ելույթը կարող եք թարգմանել ու «Վայբեր»-ով հետ ուղարկել»,- ասաց Ալեքսանյանը:
Բաց մի թողեք
Ով ավելի մեծ սուտ ասի, կստանա Կրեմլի կեսը. Հարությունյան
Հայաստանը մնալու է կանգու´ն. Հայկ Կոնջորյանը ներկայացրել է հրեշավոր ծրագրի դեպքերի հաջորդականությունը
Ինչ պետք է անեն բոլոր այն մարդիկ, ովքեր ՀՀ պետականության կողքին են. Կոնջորյանը մանրամասնել է