Իրանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական առճակատում մոտ ապագայում չի լինի։ Նման կարծիք է հայտնել Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին։
«Մենք կարծում ենք, որ Կովկասում պատերազմ չի լինի, և մենք հստակ հայտնել ենք Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումն այս հարցում:
Երկուշաբթի Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին ասել է, որ Ադրբեջանի իշխանությունները մտադիր չեն հարձակվել հայկական դիրքերի վրա, և զորամասերի վերջին վերաբաշխումը սովորական զորավարժություն է ձմռան սկզբին ընդառաջ, երբ ճանապարհային երթևեկությունը դժվարանում է։
Տեղի է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի հեռախոսազրույցը, որի ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ համատեղ նախագծերի իրագործմանը:
Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ նշելով, որ Մուստաֆաևը Բազրփաշի հետ քննարկել է համատեղ հետաքրքրության մի շարք հարցեր:
«Վստահ ենք՝ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն հարևան երկրների միջոցով, իսկ օտարների ռազմական ներկայությունը վտանգավոր է տարածաշրջանի համար: Իրանը կօգտագործի իր հարևանության քաղաքականությունը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը վերացնելու համար»,- նշել է Բազրփաշը:
Բաց մի թողեք
Ստեփանակերտ են ժամանել Ադրբեջանում գտնվող օտարերկրյա ռազմական կցորդները. նրանք կհետևեն ԼՂ ՊԲ զինաթափմանը․ Տեսանյութ
Իրավիճակը ծայրահեղ ծանր է, և աշխարհն այդ մասին պետք է իմանա. ԱՄՆ կոնգրեսականներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս
Արցախի ՄԻՊ գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ տեղեկություններ է ստանում. Lուսանկարներ