Մենք այլևս չենք կարող ապավինել Ռուսաստանին, որ պաշտպանի մեզ. ահա այսպիսի վերնագրով է POLITICO-ն հրապարակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը:
«Ռուսաստանի աղետալի ներխուժումն Ուկրաինա նշանակում է, որ Հայաստանն այլևս չի կարող ապավինել Մոսկվային՝ որպես իր անվտանգության երաշխավորի, նույնիսկ այն դեպքում, երբ ավելանում են մտավախությունները Ադրբեջանի հետ բաց կոնֆլիկտի մասին»,-ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի իրադարձությունների հետևանքով Ռուսաստանի կարողությունները փոխվել են։
«Այս իրավիճակում մեր ռազմավարությունը պիտի լինի այն, որ փորձենք առավելագույնս նվազեցնել մեր կախվածությունն ուրիշներից։ Չի կարող լինել տարբերակ, որ Հայաստանը վերածվի Արևմուտքի և Արևելքի, Հյուսիսի և Հարավի պրոքսիի։ Սա անթույլատրելի է»։
Բաց մի թողեք
Անկախ նրանից, թե ՀՀ-ում ով կլիներ իշխանության, այս պրոցեսը լինելու էր. Սիմոնյան
Պատմական հնարավորություն ունենք հասնելու համաձայնության, նույնիսկ՝ կնքել խաղաղության պայմանագիր. Ալեն Սիմոնյան
Այն, ինչ կատարվում է Երևանի փողոցներում, արտաքին ուժերի կողմից հրահրվող, մեծ սատարում ունեցող գործընթաց է. ԱԺ նախագահ