September 26, 2023

Ռուսական կեղծ համարանիշերով «Մերսեդես»-ի վարորդը դիմել է փախուստի՝ ընթացքում նետելով «Մակարով» ատրճանակը

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Mercedes մակնիշի ավտոմեքենան երթևեկում է ռուսական կեղծ համարանիշներով։

Տեղում իրավապահների կողմից նշված Mercedes-ը վերցվել է հսկողության տակ ու արդեն Սայաթ-Նովա պողոտայից դեպի Չարենցի փողոց ընթանալիս պարեկները նկատել են նշված Mercedes-ը և հրահանգել, որպեսզի այն կանգնի։

Վարորդը կանգնել է, ապա դուրս է եկել ավտոմեքենայից և դիմել փախուստի, սակայն հետպնդումից հետոնրան բռնել են:

Փախնելու ընթացքում նա ինչ-որ բան է նետել, ինչը պարեկների աչքից չի վրիպել այն դեպքում, երբ փողոցում բացակայել է արտաքին լուսավորությունը։

Պարզվում է, որ այդ իրը «Մակարով» տեսակի ատրճանակ է եղել՝ իր պատյանով, իսկ Mercedes մեքենայի համարանիշներն էլ՝ կեղծ էին։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Գ․ Այվազյանն է, ով ոստիկանության Մարաշի բաժանմունքից ներկայացվել է քննչական բաժին։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights