Ինչպես հայտնի է, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից Թագուհի Թովմասյանին ազատելուց հետո այն հանձնվել է ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանին, ով հանրությանը հայտնի է իր քաղաքացիական կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու հայտնի պատմությամբ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մի հանձնաժողովի նախագահի պարտականությունները ժամանակավոր ստանձնելու պահից սկսած՝ Բաքոյանը պետական ծառայողական մեքենան անխնա շահագործում է․ մեր թղթակիցը հաճախ այն ֆիքսել է «Դալմա» առեւտրի կենտրոնի դիմաց կանգնած:
ԱԺ աղբյուրներից տեղեկացանք, որ Բաքոյանը վերջին մեկուկես ամսում արդեն 5 անգամ տուգանվել է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար՝ գրեթե յուրաքանչյուր անգամ՝ 20 հազար դրամով եւ գրեթե բոլորը՝ արձակուրդի շրջանում: Բաքոյանի տուգանքները վճարել է Ազգային ժողովը, այսինքն, մենք՝ հարկատուներս:
Բաց մի թողեք
Մոտ օրերս կհայտարարվի Արցախի պետական մարմինների լուծարման մասին
Հավատում եմ, որ Աստված երես չի թեքել հայ ազգից․ Կարեն Ջավալյան (Քյոխ)
ԱԳՆ-ի հայտարարությունը՝ ՀՀ-ում օտարերկրյա ԶԼՄ-ների գործունեության մասին