Ֆեյքաբլոգերային, անանուն ու բամբասանքախառը, զրպարտող, սիրողական մակարդակի անհայտ ծագման կայքերում ու սոցիալական հարթակներում հրապարակվող գրոհներին պատասխանելու միտում չունեմ:
«Դիմում եմ ինձ ճանաչող, իմ գործունեությանն իրապես ծանոթ, իմ արժեհամակարգին, աշխարհայացքին ու Սյունիքին նվիրվելու անկեղծ աշխատելաոճին հավատացող քաղաքացիներին, որոնց մեջ կարող են հարցեր ծագել կամ թյուրըմբռնում լինել։
Հասկանում եմ, որ Սյունիքի զարգացման իմ տեսլականով, ոչ պրոֆեսիոնալ ղեկավարման մոդելը չընդունելու, մասնագիտական ունակությունների բացակայությունը ու նույնիսկ հակաօրինական գործունեությունը չընդունելու իմ աշխատելաոճը ոմանց քիմքին հաճելի չէ։
Թող ոչ ոք չփորձի ինձնից առավել պետականամետ, կառավարության ու ՀՀ վարչապետի ծրագրերին, որդեգրած քաղաքականությանը համահունչ գործելու ջատագով երևալ։
Ինչ եմ արել կամ անում Սյունիքի զարգացման ու անվտանգային միջավայրի համար, գիտեն բոլորը, ովքեր հետաքրքրված են, սրտացավ ու մասնակից են այդ ամենին ու օր առաջ ուզում են համատեղ ջանքերով մի քար դնել ամուր Սյունիք ունենալու համար։ Ընդ որում, Սյունիքի բոլոր մակարդակների կառավարման օղակները երբեք այսքան միասնական չեն եղել ու համագործակցված աշխատող, ինչպես վերջին մեկուկես տարում։
Անընդունելի են անձնական, ընկերական, ընտանեկան կապերի տիրույթ մտնելու, մարդու ծննդավայրով պայմանավորված՝ ատելության խոսք, խառնակչություն, հայատյաց թեզեր գեներացնելն ու մեր հայրենիքի համար այս բարդ շրջանում միմյանց դեմ լարելու խոսույթը։
Բաց մի թողեք
Տղամարդկանց առանձնացնում և կամուրջը ոտքով անցնելու հրահանգ են տալիս, տեսանկարահանում. փորձագետն ահազանգում է
Ռուսական բազայի վրա հարձակումները և 6 ռուս զինվորականների մահը պատահականություն չեն․ Զատուլին
Իրական հողատուների, դավաճանների, կապիտուլյանտների ու ազգադավների մասին