Հայաստանը շարունակում է պնդել, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի:
Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, որ Աղդամով ռուսական բեռնատարը անցավ Ստեփանակերտ, սակայն միջանցքը շարունակում է փակ մնալ:
«ՀՀ-ն հանդիսանում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած կողմ, հետևաբար մենք մեր ստորագրության տերն ենք և շարունակելու ենք պնդել Լաչինի միջանցքի երկու ուղղություններով ազատ տեղաշարժի մասին և այդ առումով մենք աշխատում ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ: Շարունակելու ենք այդ ուղղությամբ թե՛ քաղաքական գործիքակազմ կիրառել, թե՛ իրավական գործիքակազմը, մենք ունենք միջազգային երկու դատական ատյանների մի քանի միջանկյալ որոշումներ և պետք է շարունակենք»,- ասել է Ջուլհակյանը:
Վերջինս նկատել է՝ ինչ վերաբերում է Աղդամի ճանապարհին, ապա այդ քննարկումները գտնվում են բացառապես ԼՂ իշխանությունների տիրույթում. «ՀՀ-ն բացառապես Լաչինի միջանցքի շուրջ է իր քննարկումներն ունենում»:
Բաց մի թողեք
Տղամարդկանց առանձնացնում և կամուրջը ոտքով անցնելու հրահանգ են տալիս, տեսանկարահանում. փորձագետն ահազանգում է
Ռուսական բազայի վրա հարձակումները և 6 ռուս զինվորականների մահը պատահականություն չեն․ Զատուլին
Իրական հողատուների, դավաճանների, կապիտուլյանտների ու ազգադավների մասին