September 22, 2023

Հռոմի ստատուտը վավերացնելու դեպքում ՀՀ այցելելիս արդյոք կձերբակալվի Պուտինը

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ ՀՀ–ում Հռոմի ստատուտը վավերացնելու հետ կապված մի քանի հարցի։

Նա նշեց, որ ստատուտի նախագիծը ԱԺ է ներկայացվել, քանի որ դա միտված է ՀՀ–ի ինքնիշխան տարածքում քրեաիրավական միջազգային լծակների ավելացմամբ, դա պետական շահին է ուղղված։

Հարցին՝ ի՞նչ իրավական հնարավորություններ կան չկատարելու դատարանի որոշումը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու վերաբերյալ, վերջինս ընդգծեց․ «Իրավական տեսանկյունից դա կապ չունի ստատուտի հետ։ Այն հննարավորություն է տալիս միջազգային քրեական դատախազական ու դատական համակարգին ՀՀ–ի հանդեպ ռազմական հանցագործությունները քննել, վեր հանել և դա շատ լավ պաշտպանողական և քննչական գործիք է, որից ափսոս է, որ մեր պետությունը չօգտվի»։

Ըստ նրա՝ իրավական առումով ստատուտը անպայման վավերացվելու է և Կառավարության որոշումն ու ԱԺ–ում ստատուտը վավերացնելը կապ չունեն ՌԴ–ում տեղի ունեցող իրադարձությունների հետ։

Հռոմի ստատուտը կապ չունի հայ–ռուսական հարաբերությունների հետ, երեկ ԱԺ–ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր նաև ՀՀ վարչապետը։

«Կառավարությունը ուղարկել է Հռոմի ստատուտը Ազգային ժողով, և՛ իմ, և՛ մեր խմբակցության դիրքորոշմամբ՝ այն վավերացվելու է ամբողջությամբ ու լիարժեք։ Դա որևէ կապ չունի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ, դա կապ ունի Հայաստանի անվտանգային խնդիրների հետ»,- ասաց Փաշինյանը։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights