September 24, 2023

ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ԱԳՆ. դեսպանության քարտուղարները հայտարարվել են «պերսոնա նոն գրատա»

Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան հանձնվել է նոտա՝ դեսպանատան առաջին և երկրորդ քարտուղարների գործողությունների դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելիության մասին։

Ջեֆրի Սիլինը և Դեյվիդ Բերնշտեյնը հայտարարվել են «պերսոնա նոն գրատա»:

ՌԴ դիվանագիտական աղբյուրը տեղեկացրել է, որ դեսպանատան առաջին և երկրորդ քարտուղարները յոթ օրվա ընթացքում պետք է լքեն Ռուսաստանի Դաշնությունը:

«Նշված անձինք անօրինական գործողություններ են իրականացրել՝ կապ պահպանելով օտարերկրյա պետության հետ «գաղտնի համագործակցության» մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացի Ռոբերտ Շոնովի հետ»,- տեղեկացրել են ԱՄՆ դեսպանին:

ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ ԱՄՆ դիվանագիտական առաքելության անօրինական գործունեությունը, այդ թվում՝ միջամտությունը Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին, «անընդունելի է և վճռականորեն կճնշվի: Ռուսական կողմն ակնկալում է, որ Վաշինգտոնը ճիշտ եզրակացություններ կանի և զերծ կմնա առճակատման քայլերից»,- եզրափակել է ԱԳՆ-ն։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights