September 24, 2023

23-ամյա կինը մեքենան վարել է անսթափ վիճակում, առանց վարորդական վկայականի. հայտնաբերվել է ատրճանակ

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19։40-ին, Գավառի քաղաքապետարանի մոտ Գեղարքունիքի պարեկները կանգնեցրել են «Քրայսլեր» մակնիշի մի մեքենա: 

Պարզվել է, որ վարորդը՝ Երևանի բնակիչ, 23-ամյա կինը, մեքենան վարել է անսթափ վիճակում և չի ունեցել վարորդական իրավունքի վկայական:
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ այս ամենից առաջ զգոն պարեկները մեքենայի սրահում նկատել են ատրճանակի նմանվող առարկա:

30-ամյա երևանցի ուղևորն ինքնակամ ներկայացրել է օդաճնշիչ ատրճանակ՝ հայտնելով, որ այն իրենն է և անսարք վիճակում է:

Երկուսն էլ ձերբակալվել և ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights