September 22, 2023

Ամերիկահայ համայնքը միանում է Մենենդեսին և ԱՄՆ պետդեպարտամենտից պատասխան պահանջում

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը մեկնաբանություն է արել ԱՄՆ Սենատում ԼՂ հարցով քննարկման վերաբերյալ։

«Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ռոբերտ Մենենդեսի նախագահությամբ և ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի ներկայությամբ անցկացվել են «Գնահատելով ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում» խորագրով լսումներ։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բուռն հակազդեցությունների ներքո ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը բազմիցս խուսափել է Արցախին պարտադրված ցեղասպան շրջափակումը վերացնելու վերաբերյալ գործուն քայլերի անհրաժեշտությանը վերաբերող հարցերին պատասխանելուց։

Հատկապես բուռն քննարկումներ են տեղի ունեցել ընթացիկ հանցագործությունների համար Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, նրանց պատասխանատվության ենթարկելու, Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևի պահանջների վերականգնման և առհասարակ ԱՄՆ գործուն միջամտության անհրաժեշտության վերաբերյալ։

907-րդ բանաձևի կիրառման անհրաժեշտության վերաբերյալ սենատոր Մենենդեսի պնդումներին են միացել նաև սենատորներ Բենջամին Քարդինը և Քրիս Վան Հոլենը։

Այս առիթով սենատոր Մենենդեսը մասնավորապես նկատել է․ «Ես բազմիցս արտահայտել եմ իմ խորը հակազդեցությունն Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածից հրաժարվելու վերաբերյալ, ինչը թույլ է տալիս Միացյալ Նահանգներին օգնություն ուղարկել Ալիևի ռեժիմին: Սա ակնհայտորեն փոխում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական ուժերի հավասարակշռությունը հօգուտ Ալիևի: Կարծում եմ՝ Ադրբեջանի գործողությունները վերջին երեք տարիների ընթացքում, ցավոք, «արդարացրին» իմ դիտարկումները»:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights