October 1, 2023

«Ապագայի» սննդամթերք «Երևան Սիթի»-ում. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արձագանքել է քաղաքացու գրառմանը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արագ արձագանքելով ՀՀ քաղաքացու՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արված գրառմանն այն մասին, թե այսօր՝ 15.09.2023թ, վաճառվում է «Ապագայի» սննդամթերք՝ մածուն «Չանախ», ժամկետը՝ 17.09.2023-25.09.2023, վերահսկողական գործողություններ է իրականացրել «Երևան Սիթի» սուպերմարկետի ցանցի Կոմիտաս 60/2 հասցեում գտնվող մասնաճյուղում:

Այս մասին հայտնում է տեսչական մարմինը:

Պարզվել է, որ քաղաքացին մածունը վերցրել է սայլակի վրայից, որով խմբաքանակը բերվել է դարակաշարերի վրա տեղադրելու համար, անմիջապես նկատել է խախտումը և տեղեկացրել խանութի աշխատակիցին:

Սուպերմարկետի տնօրինությունն ընդունել է անուշադիր լինելու և ոչ պատշաճ մակնշմամբ սննդամթերք ընդունելու իր թերացումը, խմբաքանակը վաճառքի չի դրվել և վերադարձվել է արտադրողին:

Տեսչական մարմինը, հետագծելիության սկզբունքով, վերահսկողություն կիրականացնի նաև արտադրողի մոտ:

Возможно, это изображение текст

%d bloggers like this:
Verified by MonsterInsights