Մեր կարգախոսով մենք երկու իմաստ ենք ընդգծում՝ առաջինն այն է, որ Երևանում ասողը երևան քաղաքի ընտրողն է, ուրիշը չկա ու չի լինելու, և երկրորդ՝ քաղաքի ոգու ամենակարևոր առանձնահատկությունը մասնակցայնությունն է: Ուզում ենք, որ երևանցին ինչպես մասնակցել է հիմնադրմանը, այնպես էլ մասնակցի նոր ծաղկունքին, վերածննդին:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի դիմաց մեկնարկած հանրահավաքի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձավ նաև երեկ տեղի ունեցած հեռուստաբանավեճին և քաղաքական որոշ ուժերի թեկնածուների ցուցաբերած վերաբերմունքին:
«Ուզումե մ տարակուսանքս հայտնել այն մարդկանց նկատմամ, որոնք արհամարհեցին բանավեճի հարթակը: Գիտեք, բեմում միայնակ կանգնել, վարչապետի ձայնը նմանակելով խոսել, դա վատ չէ: Սա հեղափոխության արժեք է, ազատություն է: Բայց հեղափոխության արժեք է նաև քաղաքական բանավեճը:
Ես 2 անգամ որպես ՀՀ վարչապետ մասնակցել եմ բանավեճերի, որովհետև բանավեճի մասնակցելը հարգանք և խոնարհում է ընտրողի առաջ, բանավեճից հրաժարվելը արհամարհանք է:
Դուք աչքերի մեջ նայել չգիտեք, որովհետև չեք կարող, որովհետև բարոյական փախստականները չեն կարողանում նայել ուրիշների աչքերի մեջ: Չեք գնում բանավեճի, որովհետև կարող է պարզվի, որ ոչ թե ձեր, այլ ուրիշի ձայնով եք խոսում, ուրիշ տեղ գևրված սցենարով եք խաղում:
Մեզ էլ ասում են նախկիններից չեք տարբերվում: Դուք չեք տարբերվում, որովհետև նախկիններն էին ասում մենք բանավեճի չենք գնում, բանավիճելու բան չունենք: Դա մաքուր ընտրակեղծարարի, բռնակալի, ուզուրպատորի, դավադիրիր մոտեցում է: Ժողովրդի ծառան չի կարող չկանգնել ժողովրդի առաջ:
Ու ընդհանրապես, խորհուրդ կտամ կրակելուց խոսողներին, Երևանը արյունով վերցնելու մասին խոսողներին, խորհուրդ կտամ բառապաշարի վերանայում անել, սեփական բախտը չփորձել։
Սա ձեր ու ձեր կնքահայրերի համար 1999 թիվը չէ, սա առավել ևս հոկտեմբերը չէ, առավել ևս 27-ը չէ, սա 2023 թիվն է, սեպտեմբերն է և 17-ն է։ Դե մի հատ, կներեք, էս կոշտ բառապաշարի համար, աբայց կան մարդիկ, դժվար են հասկանում ուրիշ բառապաշար, ժողովուրդ, ուշադիր լսեք․ դե բախտերդ փորձեք, ու ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա, էնքան բախտերդ փորձեք, էնքան ասֆալտ ուտեք ու բորդյուր լիզեք, որ Երևանի սանմաքրման հնգամյակը մի շաբաթում կատարենք ու գերակատարեք, դե բախտերդ փորձեք»,-ասաց Փաշինյանը։
Բաց մի թողեք
Տեղի կունենա վերահաշվարկ. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությունը
ՔՊ-ն քվեների թվով առաջինն է և ամենամեծ խմբակցությունը կունենա Երևանի ավագանիում. Փամբուխչյան
Կոալիցիան կլինի կլինի բացառապես ստորագրությամբ եւ հուշագրով․ Ղուկասյանը պատասխանել է Մարությանին