October 1, 2023

Նամակ ռուսաց թագավորին

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 9-ին Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Իրանի նախագահի եւ Վրաստանի վարչապետի հետ։

Հրապարակ թերթը գրել է․ Երկու օր անց էլ՝  Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, սակայն Պուտինի հետ զրույց չի եղել: Մի քանի օր անց Փաշինյանն անորոշ վստահեցրեց, թե Պուտինի հետ մշտական կապի մեջ է, վերջինս տեղյակ է ՀՀ  եւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին։

Պուտինն էլ ասաց, որ Փաշինյանից «ծավալուն նամակ է ստացել»: Իշխանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը զանգել է, բայց Կրեմլում նրան չեն պատասխանել, որից հետո է նա ծավալուն նամակ ուղարկել Լադիմիր Լադիմիրովիչին, ինչի մասին էլ վերջինս Վլադիվոստոկի համաժողովում ասաց։

Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրն ասում է, որ այդ նամակում Նիկոլ Փաշինյանը փորձել է արդարանալ Հայաստանում մոլեգնող հակառուսական գործընթացների հետ կապված՝ վստահեցնելով, որ դրանք Ռուսաստանի դեմ չեն։ Եվ եթե նայենք Փաշինյանի հռետորաբանությանը, ապա հենց սեպտեմբերի 9-ից հետո նա փորձեց մեղմացնել ՌԴ-ի նկատմամբ դրսեւորած դիրքորոշումները։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights