September 24, 2023

Ոստիկանությունը պարզաբանել է ՔՊ-ի քայլերթին մասնակցելու համար նախարարություններից «ցուցակ» պահանջելու մասին լուրերը

Սեպտեմբերի 13-ին սոցհարթակում օգտատեր Վ․ Սաղաթելյանը գրառում էր կատարել, որի մեջ նշված է.

«պաշտոնապես ու ամենայն պատասխանատվությամբ» հայտնում եմ, որ «․․․վարչապետի աշխատակազմից զանգահարել են նախարարություններ (առնվազն երկուսից ունեմ հստակ տվյալներ) և ցուցակ պահանջել այն աշխատակիցների, որոնք ուրբաթ օրը, ժամը 18.00-ին, լինելու են Էրեբունի թանգարանի մոտ և Նիկոլի հետ քայլերթով գան հրապարակ»:

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ օգտատիրոջ ինքնությունը պարզելուց հետո, գրառման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով սեպտեմբերի 14-ին՝ ժամը 8․30-ին, նա ներկայացվել է ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ փաստաբանի ներկայությամբ հայտնել է, որ գրառումը կատարել է ինքը, լսել է ինչ-որ մեկից և հրաժարվել է գրառման վերաբերյալ տեղեկություններ և հաղորդում տալուց։
%d bloggers like this:
Verified by MonsterInsights