October 5, 2023

Սենատում լսումները լույս սփռեցին Ալիևի էթնիկ զտումների կանխամտածված արշավի վրա. Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը շնորհակալություն է հայտնել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսին՝ ԼՂ իրավիճակի վերաբերյալ լսումների կազմակերպման համար:

Այս մասին նա գրել է X-ի (նախկին՝ «Թվիթեր») միկրոբլոգում՝ նշելով.

«Շնորհակալությո՛ւն, սենատոր Մենենդես, ԼՂ-ում շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ այս չափազանց կարևոր լսումների անցկացման համար։ Դա օգնեց լույս սփռել Ալիևի էթնիկ զտումների կանխամտածված արշավի վրա, որն Ադրբեջանը շարունակում է Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմամբ»:

Նշենք, որ Կոնգրեսի լսումների ժամանակ Մենենդեսը ասել էր. «Նախագահ Ալիևն ասում է, որ ինքն «էթնիկ զտումներ չի կազմակերպում», բայց այն, ինչ նա անում է, հենց դա է»։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights