Բացառիկ դեպք է գրանցվել «Նորք-Մարաշ» ԲԿ-ում: 14 տարեկան տղայի մոտ բժշկական կենտրոն դիմելիս գանգատ էեղել աջ կողմից սրտխփոցի զգացումը (մայրիկի խոսքերով՝ երեխան դա նկատել է դեռ 1 տարի առաջ ֆուտբոլ խաղալիս)։
«Էխոսրտագրության ժամանակ երեխայի սիրտը աջից էր, սակայն դա սովորական դեկստրակարդիա չէր, ինչը բժշկի մոտ կասկած առաջացրեց, որի կապակցությամբ կատարվեց կրծքավանդակի կոնտրաստ համակարգչային տոմոգրաֆիա։
Երեխայի մոտ առկա էր աջ թոքի ագենեզիա (թոքը չի զարգացել, համապատասխանաբար բացակայում էին նաև աջ գլխավոր բրոնխը, աջ թոքային զարկերակը և աջ թոքային երակները), ինչի հետևանքով միջնորմը (այդ թվում սիրտը) տեղակայված է կրծքավանդակի աջ կեսում։
Սրտի նման տեղակայումը հեմոդինամիկ շեղումներ չի առաջացրել. երեխան ունի կառուցվածքային առողջ սիրտ։
Երեխան ուղեգրվել է թոքաբանի և օրթոպեդի խորհրդատվության, իսկ «Նորք-Մարաշ» ԲԿ-ում կլինի դինամիկ հսկողության տակ»,- ասված է «Նորք-Մարաշ»-ի գրառման մեջ:
Բաց մի թողեք
Արտաշատի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված Մանգասարյան ընտանիքի երրորդ զավակը
Իսրայելից բժիշկներ են ժամանել Հայաստան՝ օգնելու բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներին
Հայաստանի ԲԿ-ներում բուժում է ստանում ԼՂ-ից տեղափոխված 363 բուժառու, 214-ը՝ պայթյունից ստացած վնասվածքներով