ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ընդդիմությանը սպասվում է ասֆալտի հարուստ դիետա:
«Бордюр» լիզելը չգիտեմ, բայց քեզ, որ Եռաբլուրի գերեզմանները հատ-հատ ու անդադար լիզել տալու են, էդ հաստատ։ Ու տերերիդ կոշիկներ լիզելը չի օգնելու քեզ»,- գրել է ընդդիմադիր պատգամավորը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Երեւանի քաղաքապետարանի դիմաց հրավիրված ՔՊ-ի հանրահավաքի ժամանակ մասնավորապես ասել է. «Երևանցիներին կոչ է անում, թե բա ձեր քվեներով կրակեք, բա գնայիր բանավեճի, բանավեճում քո խոսքով կրակեիր, դու ուրիշներին կրակելու կոչ ես անում ու փախնում քաղաքական դուելից, այ վախկոտ դասալիք։ Ու ընդհանրապես խորհուրդ կտամ, էդ կրակողներին, արյունով Երևանը վերցնողներին, որ բառապաշարի վերանայում անեն և սեփական բախտը չփորձեն։ Սա ձեր ու ձեր կնքահայրերի համար 1999 թիվը չէ, սա հոկտեմբերը չէ, առավելևս 27-ը չէ․ սա 2023 թիվն է, սեպտեմբերն է և 17- է։ Դե, մի հատ, բախտներդ փորձեք ու ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա, էնքան ասֆալտ ուտեք ու բորդյուր լիզեք, որ Երևանի սանմաքրման 5 ամյակը մի շաբաթում գերակատարենք, դե բախտներդ փորձեք»։
Բաց մի թողեք
Տղամարդկանց առանձնացնում և կամուրջը ոտքով անցնելու հրահանգ են տալիս, տեսանկարահանում. փորձագետն ահազանգում է
Ռուսական բազայի վրա հարձակումները և 6 ռուս զինվորականների մահը պատահականություն չեն․ Զատուլին
Իրական հողատուների, դավաճանների, կապիտուլյանտների ու ազգադավների մասին