Երևանում այսօր լռության օր է: Վաղը` սեպտեմբերի 17-ին, կկայանան ավագանու ընտրությունները:
Ընտրապայքարի մասնակից ուժերն են՝
«Հանրային ձայն» կուսակցություն,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,
«Արդար Հայաստան» կուսակցություն,
«Հաղթանակ» կուսակցություն,
«Ուժը հայրենյաց» կուսակցություն,
Հայաստանի Եվրոպական կուսակցություն,
«Ազգային առաջընթաց» կուսակցություն,
«Հանրապետություն» կուսակցություն,
«Միացյալ Հայաստան» կուսակցություն,
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն,
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն,
«Ապրելու երկիր» կուսակցություն,
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք («Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններ):
Այս ուժերի համամասնական ցուցակները գլխավորող անձինք համարվում են Երևանի քաղաքապետի թեկնածուներ: Մանդատների բացարձակ մեծամասնությունը ստացած կուսակցության կամ դաշինքի թեկնածուն օրենքի ուժով, այսինքն՝ մեխանիկորեն, կդառնա Երեւանի քաղաքապետ։
Երևանի ավագանու հերթական ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնելու միջազգային չորս, տեղական` երեք կազմակերպություն:
Բաց մի թողեք
Վաղը ԿԸՀ-ն արտահերթ նիստ կանցկացնի. կամփոփվեն Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները
Որ ուժի ձայներն են ավելացել կամ պակասել. Երևանի ԸԸՀ-ներն ամփոփել են վերահաշվարկի արդյունքները
Տեղի կունենա վերահաշվարկ. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությունը