September 24, 2023

Ավտովթարներ․ Ողբերգականը՝ Սյունիքում և Արմավիր – Մեծամոր ճանապարհին. Լուսանկարներ

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Արշակ Օ.-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Սյունիք բնակավայրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և բախվել ճամփեզրի բետոնե պատնեշին:

Վթարի հետևանքով ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Միշա Օ.-ն տեղում մահացել է, իսկ Արշակ Օ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները և օպերատիվ են գործել «Կապան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հեթապահ խումբը:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ողբերգական ավտովթար Սյունիքում. Ford Transit-ը բախվել է բետոնե պատնեշին. կա 1 զոհ, 1 վիրավոր

Սեպտեմբերի 16-ին` ժամը 06։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Արմավիր-Մեծամոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառերին․ կա տուժած

%d bloggers like this:
Verified by MonsterInsights