September 24, 2023

Լեհաստանը ևս կարգելի ՌԴ-ում գրանցված մեքենաների մուտքը երկիր

Սեպտեմբերի 17-ից Լեհաստանը կարգելի իր տարածք մուտք գործել՝ Ռուսաստանում գրանցված մարդատար ավտոմեքենաներին. հայտնել են երկրի ՆԳՆ-ին։

Ֆիննական Yle հեռուստաալիքը ևս հայտնել էր, որ Ֆինլանդիան, հետևելով Էստոնիային, Լատվիային և Լիտվային, արգելելու է Ռուսաստանում գրանցված մեքենաների մուտքը երկիր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ, Լատվիան ևս արգելել է այն մեքենաների մուտքը, որոնք գրանցված են Ռուսաստանում։ Մաքսային մարմինները կառգրավեն ավտոմեքենաները, եթե անձը հրաժարվի վերադառնալ Ռուսաստան կամ Բելառուս. հաղորդում է Հանրապետության պետական եկամուտների ծառայությունը։

Էստոնիան ևս արգելել է ռուսական պետհամարանիշներով մեքենաների մուտքը երկիր։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Այսպես է երկիրը արձագանքել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների վերաբերյալ Եվրահանձնաժողովի հանձնարարականներին: Մեքենաները ենթակա են միջազգային սահմանափակումների:

Հիշեցնենք, որ ռուսաստանցիներին արգելվել է մուտք գործել ԵՄ անձնական սմարթֆոններով, նոութբուքերով, կոսմետիկ միջոցներով և ռուսական գրանցումով մեքենաներով։ Այս ապրանքների ներմուծումը ԵՄ երկրներ կարող է դիտվել որպես արգելված ներմուծում. հայտարարել է Եվրահանձնաժողովը:

Լեհաստանի իշխանությունները մրցույթ են հայտարարել Բելառուսի հետ սահմանին՝ Բուգ գետի վրա, էլեկտրոնային պատնեշի կառուցման համար։

«Սահմանային ծառայությունը մրցույթ է հայտարարել Բագ գետի վրա էլեկտրոնային պարիսպ կառուցելու համար։ Դրա երկարությունը կկազմի 172 կմ»,- ասել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Մարիուշ Կամինսկին։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights