Վերջին օրերի քննարկումները ցույց տվեցին, որ որոշ տվյալներ կամ աշխատանքներ կարող են տարբեր կերպ մեկնաբանվել, ինչը անհարկի մեծացնում է տարաբնույթ պահանջները ուսուցչից։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ մանրամասնելով.
Ընդ որում այս պահանջները յուրաքանչյուր օղակում ավելանում են՝ այդ ուռճացված ձևով հասնելով ուսուցչին։ Մյուս դեպքում էլ հենց կարգերը վերանայման կարիք ունեն՝ թղթաբանությունը կրճատելու համար, հատկապես հաշվի առնելով, որ այժմ տվյալների մի զգալի թվային հարթակում հասանելի են։
Խնդրում եմ այս գրառման ներքո նշեք՝ ձեր կողմից արվող աշխատանքի որ մասն է օգտակար ու անհրաժեշտ, իսկ որ բաղադրիչներն է, որ կարելի է պարզեցնել կամ կրճատել։
Խնդրում եմ լինել հնարավորինս կոնկրետ, որ ձեր առաջարկները կարողանանք քննարկել և ընթացք տալ»։
Սեպտեմբերի 12-ին, հանրակրթական դպրոցների մի շարք ուսուցիչները բողոքի ակցիա էին իրականացրել ԿԳՄՍ նախարարության դիմաց: Նրանք դեմ են նախարարության նոր չափորոշիչներին: Խոսքը, մասնավորապես, 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերին է վերաբերում և էլեկտրոնային մատյանների վարման կարգին:
Բաց մի թողեք
ՀՀ բուհերում զանգվածային դասադուլներ չկան
Ադրբեջանի սկսած ցեղասպանական քաղաքականության հետևանքով երեխաները մնացել են դպրոցներում, ծնողները՝ իրենց բնակավայրերում
«Ալադդին» մանկապարտեզում տնօրենը, հավաքարարը բռնություն են գործադրել, և վիրավորել 2 տարեկանը չլրացած երեխային