September 24, 2023

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Opel Zafira-ն ու ՎԱԶ-2106-ը. կան վիրավորներ. Լուսանկար

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3  ավտոճանապարհի 78 կմ հատվածում բախվել են Opel Zafira և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, որից հետո վիրավորներից մեկին քաղաքացիների օգնությամբ պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Opel Zafira-ն ու ՎԱԶ-2106-ը. կան վիրավորներ

%d bloggers like this:
Verified by MonsterInsights