Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 23:35-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Արման Կ.-ն իր վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ 15-ամյա Հայկ Հ.-ին և 15-ամյա Արամ Մ.-ին:
Վրաերթի ենթարկվածներից Հայկ Հ.-ն տեղում մահացել է, իսկ Արամ Մ.-ն բուժօգնության է տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վիրավորին տեղափոխել հիվանդանոց:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ավտոմեքենան և ինքնագլորը տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
«Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգել են Ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ վիրավորին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Բաց մի թողեք
23-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
«Վայլդբերրիզ»-ը օգտվողների բանկային քարտերից տարբեր չափի գումար է գանձում, երբ օգտվողները պատվերներ չեն կատարել
Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. սեփական սունկի արտադրամասում հայտնաբերվել է 43-ամյա տիրոջ դին