September 24, 2023

Ադրբեջանը կիրառել է հրաձգային զենք․ վիրավոր ունենք

Սեպտեմբերի  17֊ ին ժամը 18։20֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը  Մարտակերտի շրջանում խախտել է   հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23֊2 կայանք  Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։

Նրա կյանքին վտանգ չի սպառնում։Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին,  թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17֊ին`  ժամը 17։45-ի սահմաններում սահմաններում կրակ են բացել  Մարտակերտի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,   ապատեղեկատվություն է և սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման դեպքը հիմնավորելու փորձ։

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։

Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights