«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական շտաբի անդամները այսօր Աջափնյակի մի շարք բազմաբնակարան շենքերի բակերում եւ շքամուտքերում հայտնաբերել են արտաքուստ ՔՊ ընտրական բուկլետները հիշեցնող՝ գետնին թափված եւ պատառոտված բուկլետներ»։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը:

Ակնհայտ է, որ սա արվել է որոշ կեղծարարների կողմից՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատառոտված բուկլետների տեսարան բեմադրելու և հասարակության շրջանում նման տրամադրությունների իմիտացիա ստեղծելու համար։
Որոշ ուժեր այդպես էլ չհրաժարվեցին ստից, կեղծիքից, բեմականացումներից։ ՔՊ նախընտրական շտաբը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի իրավապահ մարմիններին»,- ասվում է նրա գրառման մեջ:
Բաց մի թողեք
Ադրբեջանի ԶՈՒ-ն ներկայացրել է ԼՂ ՊԲ կողմից հանձնված զինտեխնիկան․ Լուսանկարներ
Թուրքը 100 մետր ներքև է, մեզ ասում են գնացեք ձեր տները. ԼՂ քաղաքացիները դեռ Ստեփանակերտի օդանավակայանում են․ Տեսանյութ
Ստեփանակերտ են ժամանել Ադրբեջանում գտնվող օտարերկրյա ռազմական կցորդները. նրանք կհետևեն ԼՂ ՊԲ զինաթափմանը․ Տեսանյութ