Դեռ օրն առջևում է, հորդորում եմ երևանցիներին գալ և մասնակցել ընտրություններին։ Այդ մասին այսօր քաղաքապետի ընտրություններին քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։
Նա նշեց, որ քվեարկել է, որ այսօր մենք կարողանանք հետ բերել մեր հույսը։
«Մեր շտաբը տարբեր զանգեր է ստանում խախտումների վերաբերյալ»,- նշեց նա։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն իր մասին, թե ինքը վախկոտ դասալիք է՝ Մարությանը պատասխանեց՝ թիկունքից ի՞նչ հարվածելու մասին է խոսքը։
«Եթե ես դուրս գայի ու բոլորին հայտարարեի այդ մասին, դա կլիներ թիկունքից հարվածել, բայց ես մեկ հոգու եմ այդ մասին ասել՝ Սուրեն Պապիկյանին։ Ես ասացի՝ այդ մասին որպես կուսակցություն դուք կհայտարարեք, երբ ձեզ հարմար կլինի։ Ես դա էլ արել եմ, որ ապահովեմ ՔՊ վերնախավի անվտանգությունը»,- ասաց նա։
Հարցին, թե ինչու ինքը չի մասնակցել բանավեճերին, Հայկ Մարությանը պատասխանեց՝ Պետրոս Ղազարյանը իշխանության պրոպագանդիստ է, և կոնկրետ իրեն պիտակավորումներ է տվել, ուստի չէր կարող ինքը մասնակցել այդ բանավեճին:
«Այդ բանավեճից հետո իշխանությունը կազմակերպեց մոտ մեկ ժամանոց ծավալուն հարցազրույց իշխանական թեկնածուի հետ»,- ասաց նա։
Բաց մի թողեք
Ղազարյանը՝ Մարգարիտա Սիմոնյանի գրառման մասին
Երիտասարդ մարդիկ եք, ձեր հայրենակիցների հետ դեբոշի փոխարեն մի միջազգային լիդերի հետ կռիվ արեք. Սաֆարյան
Դրսից մեզ վնասել ձգտողները փորձելու են դա անել նաև ներսից և մեր գործողություններից է կախված անկախությունը. Կոնջորյան