September 22, 2023

Երևանում Bentley-ով վթարի է ենթարկվել հայաստանյան հայտնի գործարարներից մեկի մոտ ազգականը

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Գրիգոր Հասրաթյան փողոցի 10/3 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 51-ամյա Արմինե Հովակիմյանի վարած Bentley մակնիշի և 30-ամյա Անդրանիկ Դավթյանի վարած Mercedes  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդները ենթարկվել են սթափության  փորձաքննության, եղել են սթափ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ Mercedes-ը կանգնած է եղել և ավտոմեքենայի դուռը վարորդը բացել է ու այդ պահին Bentley-ն հարվածել է դռանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Bentley-ն հաշվառված է Հայաստանում հայտնի «Դերժավա-Ս» ՓԲԸ-ի հաշվեկշռում, իսկ վարորդ Ա. Հովակիմյանը «Դերժավա Արկադի» մականվամբ Ստանիսլավ Հովակիմյանի մոտ ազգական է:

Երևանում Bentley-ով վթարի է ենթարկվել հայաստանյան հայտնի գործարարներից մեկի մոտ ազգականը

%d bloggers like this:
Verified by MonsterInsights