September 24, 2023

Ինչ է գրել Փաշինյանը Պուտինին, երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է 8/16 ընտրական տեղամաս: Վարչապետն իր քաղաքացիական պարտքն է կատարել:

Այս տեղասմասը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում:

Եթե նախատեսված լիներ որևէ փաստաթղթի ստորագրում, ապա կնշանակեր, որ այդ փաստաթուղթը համապատասխանում է ՀՀ հավասարակշռված շահին, և մենք պատրաստ ենք այն ստորագրել: Մենք ասել ենք, որ խաղաղության օրակարգն է մեր առաջնահերթությունը։ Ուզում ենք մինչև տարվա վերջ կամ մյուս տարվա սկիզբ ստորագրել պայմանագիր և մենք ամեն ինչ անում ենք դրա համար:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով, որ հոկտեմբերի հինգին Գրանադայում կայանալիք հանդիպմանը ցավոք չի ստորագրվելու խաղաղության պայմանագիր։

«Շատ կուզենայի ասել, որ այո Գրանադայում սպասվում է, որ կստորագրենք փաստաթուղթ, բայց, ցավոք սրտի, ոչ: Հույս ունենք, որ ինտենսիվ բանակցությունները կշարունակվեն և կհասնենք խնդրի լուծմանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի Հանրապետությունը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել այն իմաստով, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը միշտ կողմնորոշված է ըստ Հայաստանի պետական շահերի։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողների դիտարկումներին, թե արդյոք ՀՀ-ն պատրաստվում է արտաքին քաղաքականության վեկտոր փոխել։

Լրագրողները Փաշինյանից հետաքրքրվեցին նաև, թե ինչ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում։

«Իմ նամակում ես իրադրության մեր գնահատականն եմ ներկայացրել. այն, ինչ ներկայացրել եմ այս տարվա մեր 7-8 խոսակցությունների ժամանակ»,- ասաց նա։

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը հայտարարել էր, որ ԱՄՆ ձգտում է հասել այն կետին, որն իրական որոշումն է ՀՀ-ի կողմից, դառնալ արևմուտքի գործընկերը՝ ի հակադրություն ՌԴ-ի: Ինչ կարծիք ունի ՀՀ-ն այս հայտարարութունների վերաբերյալ:

Ընտրատեղամասի բակում Նիկոլ Փաշինյանն իրեն ուղղված հարցին ի պատասխան ասաց՝ ուշադիր հետևում են մեզ առնչվող բոլոր հայտարարություններին, և ըստ անհրաժեշտության արձագանքում ենք, և կարձագանքեն:

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը թափանցիկ է, և ՀՀ-ն չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել այն իմաստով, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը միշտ կողմնորոշված է ըստ Հայաստանի պետական շահերի:

Հայաստանի արտաքին քաղաքականությունը միշտ ուղենշված է, կողմնորոշվում է, ելնում է ՀՀ-ի պետական շահերից»,- ասաց Փաշինյանը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում ինչ է գրել վարչապետը՝ հարցին, Փաշինյանն ասաց՝ ներկայացրել է իրադրության գնահատականը, այն, ինչն այս տարվա ընթացքում արդեն 7-8 անգամ ներկայացված եղել է:

«Մեր հրապարակային և աշխատանքային խոսույթի բովանդակությունները շատ չեն տարբերվում: Գրագրությունը գաղտնի է, նամակնեչը չեն հրապարակվում, բայց դուք գիտեք դրա բովանդակությունը»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային լարվածության, Ադրբեջանի կողմից զորքի ու զենքի կուտակման վերաբերյալ հարցին, վարչապետն ասաց իրադրության գնահատակնը չի փոխվելԿառավարության վերջին նսիտից հետո:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights