September 22, 2023

Կան հասցեներ, որոնցում հաշվառված են մեծաթիվ քաղաքացիներ. պատասխանատուն պարզաբանել է հարցը

Կան հասցեներ, որոնցում հաշվառված են մեծաթիվ քաղաքացիներ:

Այս հարցին ԿԸՀ-ում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ պարզաբանելով խնդիրը:

«Անձը դիմում է ներկայացնում, ցանկանում է հաշվառվել որեւէ հասցեում. դրա համար անհրաժեշտ պայմանը կա՛մ սեփականատիրոջ համաձայնությունն է, կա՛մ փաստացի հաշվառման պարագայում ոստիկանության աշխատակցի կողմից տրվող համապատասխան տեղեկանքը: Որեւէ օրենսդրական սահմանափակում չկա, թե կոնկրետ հասցեի վրա որքան անձ կարող է հաշվառված լինել»,- շեշտեց Արմեն Ղազարյանը։
%d bloggers like this:
Verified by MonsterInsights