Չնայած բազմաթիվ կասկածների և անհիմն մեղադրանքների՝ կապված վարչական ռեսուրսի չարաշահումից ընդհուպ մինչև ընտրակեղծիքներ, Երևանի ավագանու ընտրությունները անցան ազատ և արդար մթնոլորտում:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ նշելով, որ քաղաքական ուժերից որևէ մեկին չի հաջողվել միայնակ մեծամասնություն ձևավորել Երևանի ավագանիում:
«Անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերի առաջիկայում կայացվելիք որոշումներից է նաև կախված լինելու Երևանի և Հայաստանի ապագան: Շնորհակալություն եմ հայտնում մեր օգտին տրված յուրաքանչյուր քվեի և ընտրություններին մասնակցելու համար»,- գրել է նա:
Բաց մի թողեք
Մի խոսքով, առաջիկայում կտեսնենք ՌԴ ու պուտինյան ռեժիմի իրական երախը
Դավաճաններն ու գործակալներն իրենց մերձավոր շրջապատում են, հենց իրենց մեջ են
Հարցրե’ք բոլոր նրանց, ովքեր դեռևս հույս ունեն, որ այս կերպ շարունակելիս՝ նոր ցեղասպանություն չի լինի։