ԿԽՄԿ-ն Ղարաբաղում բնակվող հայերին ալյուր և դեղորայք է ուղարկել: Այս մասին հայտնել են ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցչությունից։
Կառույցի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան ասել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ավտոմեքենաները անցնում են Աղդամի և Լաչինի ճանապարհներով և հասցնում անհրաժեշտ բեռները։
«Մենք շատ ուրախ ենք, որ որոշում կայացնողները համաձայնության են եկել։ Հուսով ենք, որ դա կնպաստի անհրաժեշտ օգնության շարունակական առաքմանը»,– հայտարարել է նա։
Այսօր առավոտյան Աղդամի և Լաչինի ճանապարհներով բեռների զուգահեռ անցում է իրականացվել։
Բաց մի թողեք
Ողբերգական դեպք Երևանում. 11-ամյա տղան, ըստ ծնողների հայտարարության, հանկարծամահ է եղել
Տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան ՀՀ տեղափոխվել ավտոբուսներով
Արցախում վառելիքի պայթյունի հետևանքով 7 մարդ է մահացել, բայց, ցավոք, այդ թիվը կաճի