Ազատական Դեմոկրատական կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Սիմոն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում մի քանի գրառումներ է արել, որոնք ներկայացնում ենք ստորև․
4 ու 6 տոկոս հաղթահարած բոլոր 5 ուժերը, թեև ոմանց դժվար էլ է ուժ համարելը, մի խունջիկ են գալիս, մի ոլորվում են առանցքի շուրջը, թե դեռ չենք քննարկել կոալիցիա կազմելու հարցը, կարելի ա ենթադրել, թե խմում են, տոնում են, մե ծափ, մե ուրախութին, մաջալ չեն տալիս, որ մտածեն։ Ոչ մեկդ էլ չեք հաղթել, բա ձեր բանուգործի անունն ինչ ա, այ 28 տոկոսի մեջ բոլորդ տեղավորված ճտեր ․․․
Սրանից հետո էլ գողականներին թաղապետ դրեք ՔԶ, թաղապետարաններում, մասնավորապես Արաբկիր, հոգաբարձուների խորհրդի ու իրավաբանական բաժնի նախկին պետերին պահեք, որոնց ամեն անգամ արաբկիրցիների տեսնելով նույնականացնում են ձեր հետ, հաջորդ որեւէ ընտրություններին ավելի տխուր պատկեր կունենաք։
Գույները մգանում են․ Դոգին հարցրեք, կասի ով ա լինելու քաղաքապետը․ «Հանրապետություն» կուսակցությունում դեռ չեն որոշել կոալիցիա կկազմեն իշխանության, թե ընդդիմության հետ։ Այս մասին հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության անդամ, ավագանու թեկնածու Անի Խաչատրյանը։ Ըստ նրա՝ դեռ հնարավոր կոալիցիա կազմելու որոշում չունեն, քաղաքական խորհրդի նիստ չեն ունեցել, հետևաբար, չի կարող ասել՝ ՔՊ-ի հետ կմիավորվե՞ն, թե՝ ոչ։
2010 թվականին Ռեյկյավիկի քաղաքապետի ընտրություններին մասնակցում էր մի կուսակցություն, որի անունն էր «Ամենալավ կուսակցություն»: Դրա ղեկավարն էր կոմիկ դերասան Յոնոմ Գներոմը: Այդ քաղաքական ուժի ներկայացրած ծրագրում կային բազմաթիվ պոպուլիստական լոզունգներ և տարատեսակ խոստումներ, սակայն նրանք ընտրողներին անմիջապես տեղեկացրեցին, որ հաղթանակի դեպքում իրենք թվարկված կետերից և ոչ մեկն իրականացնել չեն կարող: Արդյունքում կուսակցությունը փայլուն հաղթանակ տարավ, իսկ դերասանը դարձավ Ռեյկյավիկի քաղաքապետ:
Բաց մի թողեք
Ով ավելի մեծ սուտ ասի, կստանա Կրեմլի կեսը. Հարությունյան
Հայաստանը մնալու է կանգու´ն. Հայկ Կոնջորյանը ներկայացրել է հրեշավոր ծրագրի դեպքերի հաջորդականությունը
Ինչ պետք է անեն բոլոր այն մարդիկ, ովքեր ՀՀ պետականության կողքին են. Կոնջորյանը մանրամասնել է