September 26, 2023

Մարդիկ, որ նեղվել են Դոգի ձեներից, կարո՞ղ ա ամեն դեպքում նեղվեին ու փորձեին …

Գրող Սարգիս Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իրականում Դոգին շատ մարդ չի ձեն տվել, ուղղակի էնքան քիչ մարդ ա մասնակցել ընտրությանը, որ ցանկացած մոտիվացված ու կազմակերպված խմբակ կարող էր եղանակ ստեղծել տոկոսային հարաբերակցության մեջ։

Մարդիկ, որ նեղվել են Դոգի ձեներից, կարո՞ղ ա ամեն դեպքում նեղվեին ու փորձեին պատճառահետևանքային կապերը հասկանալ, թե ո՞նց ա պատահում, որ ընտրողների ընդամենը 28 տոկոսն ա մասնակցում ընտրությանը ու եղանակ ստեղծելու համար շեմը իջնում ա էդքան։

Ու ո՞նց էին պատկերացնում, որ միլիոնանոց քաղաքում էս կրթական մակարդակով, էս սոցիալական ու հոգեբանական անկայուն իրավիճակում մի 20000 շարունակական անարդարություններից կատաղած, անգրագետ կամ թքած ունեցող մարդ չգտնվեր, որ Դոգին ձայն տար։

Կա՞ աշխարհի երեսին տենց միլիոնանոց քաղաք, որ մի քանի հազար լյումպեն կամ ջղայնացած մարդ չգտնվի, թե՞ ամեն դեպքում իրենց ճակատագրով հետաքրքրվածների թիվն էնքան ա, որ էդ մի քանի հազարը որևէ կերպ եղանակ չեն ստեղծում։

Եվ ի վերջո, կարո՞ղ ա ամեն դեպքում պատճառներն են էական, այլ ոչ թե հետևանքները»։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights