ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդրադարձել է ընտրությունների արդյունքներին՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրելով.
Ընտրությունների արդարության և օրինականության ապահովումը՝ ինքնություն։
Շնորհակալ ենք ձեր տված քվեի համար։ «Քաղաքացիական պայմանագիրը» առաջատար է ստացած ձայների քանակով ու դա ի հեճուկս ընտրություններից մոտ մեկ տարի առաջ սկսած և այս օրերին իր կուլմինացիային հասած աներևակայելի մասշտաբների հակաքարոզչության, ստի, կեղծիքի։ Այժմ պետք է սպասել ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփմանը։
Բայց միշտ հիշեք, որ մենք ձեր առաջ կանգնել ենք և կանգնելու ենք բաց ճակատով, որովհետև մենք մեր երկու ձեռքն էլ կկտրենք, բայց ընտրություն չենք կեղծի»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԿԸՀ-ն հրապարակել էր բոլոր 475 տեղամասերից ստացված արդյունքները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առաատար է ընտրողների 75 463 ձայնով, կամ՝ 32.57% քվեով:
Բաց մի թողեք
Ով ավելի մեծ սուտ ասի, կստանա Կրեմլի կեսը. Հարությունյան
Հայաստանը մնալու է կանգու´ն. Հայկ Կոնջորյանը ներկայացրել է հրեշավոր ծրագրի դեպքերի հաջորդականությունը
Ինչ պետք է անեն բոլոր այն մարդիկ, ովքեր ՀՀ պետականության կողքին են. Կոնջորյանը մանրամասնել է