Ուզում եմ առանձնահատուկ նշել այն զինվորներին, որոնք Բախմուտի շրջանում քայլ առ քայլ Ուկրաինային են վերադարձնում այն ամենը, ինչ պատկանում է մեզ։
Այդ մասին երեկոյան ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Շնորհակալություն 80-րդ բրիգադին, 5-րդ առանձին գրոհային բրիգադին, հանրահայտ 95-րդին և Ազգային ոստիկանության «Լյուտ» գրոհային բրիգադին։ Կլեշչեևկան ազատագրված է։ Կեցցե՛ք»,-նշել է Ուկրաինայի ղեկավարը։
Նշենք, որ Կլեշչեևկան կոչվում է «Բախմուտի բանալի»՝ Բախմուտի շրջանում իր կարևոր ռազմավարական դերի համար։
Այս բնակավայրը գտնվում է Բախմուտից ընդամենը յոթ կիլոմետր հեռավորության վրա։
Բաց մի թողեք
Խուճապ է․ Սոչիից Մոսկվա թռչող ինքնաթիռը չի մեկնել. ի՞նչ է կատարվել․ Լուսանկար
Եթե Հայաստանը ճանապարհը չբացի, այն անցնելու է Իրանի տարածքով. Էրդողանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
Ադրբեջանին ստիպեցին. Էրդողանն ասել է՝ ինչու ԼՂ-ում գործողություններ իրականացվեցին