September 25, 2023

Տիգրան Ավինյանը գրառում է կատարել և լուսանկար հրապարակել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել և շնորհակալություն հայտնել իրեն վստահած քաղաքացիներին:

«Շնորհակալ եմ յուրաքանչյուր ձայնի համար, սիրելի երևանցիներ»,- գրել է նա և քարոզարշավի ժամանակ քաղաքացիների հետ արված լուսանկար հրապարակել:

Ավագանու կազմում առկա 65 տեղի համար պայքարող 14 քաղաքական ուժերից 5-ին է հաջողվել հաղթահարել անցողիկ շեմը, և, խիստ նախնական տվյալներով, մանդատների բաշխումը կկայանա հետևյալ տեսքով.

 «Քաղաքացիական պայմանագիր» – 32․57% կամ 24 մանդատ

«Ազգային առաջընթաց» – 18․89% կամ 14 մանդատ

«Մայր Հայաստան» դաշինք – 15.43% կամ 12 մանդատ

«Հանրապետություն» – 11.32% կամ 8 մանդատ

«Հանրային ձայն»– 9,68% կամ 7 մանդատ

%d bloggers like this:
Verified by MonsterInsights