«Ադրբեջանի լկտի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա ավելի է ապացուցում Ալիևի չարամիտ մտադրությունը՝ ոչնչացնել այնտեղի հայ բնակչությանը։ ԱՄՆ-ն և միջազգային հանրությունը պետք է գործեն»:
Այս մասին գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Բոբ Մենենդեսը:
Լեռնային Ղարաբաղում շուրջ 5 ժամ տևած ադրբեջանական ցեղասպան գործողությունների հետևանքով սկսած հրետանային կրակը դադարել էր, սակայն Ադրբեջանի կողմից շարժեր էին նկատվում, որոշ ժամանակ անց Լեռնային Ղարաբաղում մարտերի ինտենսիվությունը կրկին աճել է: Ադրբեջանն արդեն կիրառում է ավիացիա՝ թիրախավորելով երկնքից:
ժամը 13։00-ից Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը և ԼՂ մյուս քաղաքները ենթարկվում էին զանգվածային հրետակոծության:
Ադրբեջանի վարած քաղաքականության հետևանքով ԼՂ-ում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։
Բաց մի թողեք
Արցախում իրավիճակը ծայրահեղ ծանր է․ համակարգը կոլափսի եզրին է` իր բոլոր ծանր հետևանքներով
Ղազարյանը՝ Մարգարիտա Սիմոնյանի գրառման մասին
Երիտասարդ մարդիկ եք, ձեր հայրենակիցների հետ դեբոշի փոխարեն մի միջազգային լիդերի հետ կռիվ արեք. Սաֆարյան