September 22, 2023

Ակնհայտ է, որ Ռուսաստանը անցել է թշնամու կողմը և փորձում է Հայաստանում հեղաշրջում անել․ Իոաննիսյան

Ռուսաստանին տվեցինք գազի մոնոպոլիա, երկրի տնտեսության կարևոր հանգույցները, ատոմակայանը, երկաթուղին, մտանք ՀԱՊԿ ու ԵԱՏՄ միմիայն մի բանի համար, որ ապահովվի մեր անվտանգությունը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Այլևս ակնհայտ է, որ Ռուսաստանը անցել է թշնամու կողմը ու դա էլ դեռ քիչ է փորձում է Հայաստանում հեղաշրջում անել։

Պետք է անհապաղ ազգայնացնել «Գազպրոմ Արմենիան», պետականացնել Երկաթուղու ու Ատոմակայանի կառավարումը, վռնդել ՌԴ 102-րդ ռազմակայանն ու ՌԴ սահմանապահ զորքերին, փակել ՌԴ հեռուստաալիքների հեռարձակումը։ Այլևս համարյա չկա նոր վատություն, որ Ռուսաստանը մեզ կարա անի այս ամենի դիմաց»

%d bloggers like this:
Verified by MonsterInsights