September 24, 2023

ԼՂ 16 համայնքից ավելի քան 7000 մարդ է տարհանվել

ԼՂ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջանների 16 քաղաքացիական համայնքից տարհանվել է ավելի քան 7000 մարդ:

Այս մասին տեղեկացնում է ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
ԼՂ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տարհանվածների թվի վերաբերյալ գնահատականներին:
«Իմ կոպիտ և ոչ պաշտոնական գնահատականը ցույց է տալիս, որ ավելի քան 4000 արցախցիներ տարհանվել են իրենց համայնքներից ադրբեջանական ցեղասպանական ագրեսիայի պատճառով։

Վեց համայնք ամբողջությամբ տարհանվել է, մյուսները՝ մասնակի։ Թիվն ավելանում է»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights