ՀՀ ՆԳ նախարարությունը հայտարարությամբ դիմել է քաղաքացիներին՝ կոչ անելով չտրվել սանդրանքներին այս պահին Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցող ակցիայի հետևանքով։
«Այս պահին Հանրապետության հրապարակում ընթանում է զանգվածային ակցիա, ինչի կապակցությամբ դիմում ենք քաղաքացիներին։
Հարգելի՛ քաղաքացիներ
Կոչ ենք անում զանգվածային ակցիայի ընթացքում չենթարկվել հնարավոր սադրանքների, հակաիրավական քայլերի դրդող կոչերի ու գործողությունների:
Հորդորում ենք ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից, հակահասարակական և հակաօրինական արարքներից:
ՆԳՆ ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնում և իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները, ինչն առավել արդյունավետ կլինի մեր հանրության քաղաքացիական բարձր գիտակցության և աջակցության դեպքում»,– ասված է հայտարարության մեջ:
Կառավարության շենքի մոտ այս պահին մի խումբ ցուցարարներ իրականացնում են բողոքի ակցիա: Նրանք շշեր են նետում Կառավարության շենքի ուղղությամբ և փորձում ճեղքել ոստիկանական շղթան:
Բաց մի թողեք
Սեպտեմբերի 22-ի աստղագուշակ․ Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք դժվարություններ
Հայտնի է Ազգային կոմիտեի կազմը
Զգուշավոր տարածեք գրառումները, որոնցով կարող են զբաղվել ադրբեջանական հատուկ ծառայությունները․ Մարտիրոսյան