Վաշինգտոնը կոչ է անում ուղիղ բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական մատակարարումների հոսքն ավելացնելու համար։
Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է պետքարտուղարության կայքում։
Պետքարտուղարը վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ երկարամյա խնդիրների լուծման ու արժանապատիվ ու տևական խաղաղության հասնելու համար։
Սեպտեմբերի 18-ի առավոտյան Բերձորի (Լաչին) միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ էր տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի ու մանկական պարագաներ։
Բաց մի թողեք
Գրանադայի հանդիպումը պետք է օգտագործվի երկրների տարածքային ամբողջականության հաստատման համար. ինչ է քննարկվել Բրյուսելում
Շիֆը կոչ է արել Բայդենի վարչակազմին օգնել՝ օդային ճանապարհով տարհանելու ԼՂ-ում պայթյունից տուժածներին
ԱՄՆ-ն առաջարկում է ստեղծել ԼՂ-ում իրավիճակը վերահսկող միջազգային առաքելություն