Կառավարության շենքի դիմաց 2023թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցող հավաքի վերաբերյալ ֆեյսբուքյան օգտատեր «Վահան Լորեցյան» անվամբ էջում առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառումներ են կատարվել։
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Գրառումներից մեկում, մասնավորապես, նշվել է. «Սաղդ հրապարակ, վերից վար սաղին ջարդել…»։ Մեկ այլ գրառման մեջ էլ առկա է հետևյալ արտահայտությունը. «Կազմակերպել ոտքի: Այս պահից լցվել հրապարակում: Դրանց ռադ անել…»։
Նկատի ունենալով, որ նշված գրառումներում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որի շրջանակներում որոշում է կայացվել՝ Վահան Լորեցյանին ձերբակալելու վերաբերյալ:
Կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են միջոցներ՝ նշված անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են hանձնարարություններ:
ՀՀ կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու, զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ՝ զանգածային անկարգությունների մասնակիցների կողմից իրենց ծառայողական պարտքը կատարող, Կառավարության շենքի պահպանությունը և հասարակական կարգի պաշտպանությունն իրականացնող ոստիկանների ուղղությամբ մեծ քանակությամբ քարեր, շշեր, այլ առարկաներ նետելու վերաբերյալ։
Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ այդ գործողությունների արդյունքում ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ տեղափոխվելով բժշկական հաստատություններ։ Բացի այդ, վնասվել է կառավարության շենքի գույքը։
Հավաքագրվել են անկարգություններն արձանագրող տեսանյութեր, որոնք ուսումնասիրվում են։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, ինչի արդյունքում տարածքում հայտնաբերվել են մեծ քանակությամբ քարեր, շշեր, պլաստմասե իրեր և այլ առարկաներ։
Քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նման հանցավոր արարքներ կատարած՝ զանգվածային անկարգությունների մասնակիցների ինքնությունը պարզելու, ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեն, հաշվի առնելով տեղեկատվություն ստանալու հանրային շահը, պարբերաբար հանրությանը թույլատրելիության սահմաններում կիր
Բաց մի թողեք
Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, 1 ամսով կալանավորվեց
Հայտնաբերվել է Արմավիր քաղաքի զբոսայգում անառակաբարո գործողություններով զբաղվող տղամարդը
ԱԱԾ-ն կանխել է զենքի և այլ միջոցներով իշխանությունը յուրացնելու դեպք. ձերբակալվել է «Խաչակիրներ» ՀԿ 8 անդամ․ Տեսանյութ