September 22, 2023

Խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր․ իրադրությունն Արցախում

Ժամը 03:00-ի դրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ստացած տեղեկատվության համաձայն, խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ։

Քաղաքացիական անձնաց շրջանում զոհեր և վիրավորներ արձանագրվել են Արցախի բոլոր շրջաններում։

Ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետևանքով զոհվել է Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։

Տեղեկությունը հաստատել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանը պատերազմ է սկսել Արցախի դեմ, կան բազմաթիվ վիրավորներ և զոհեր։

Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ծնողները կորցրել են կապը երեխայի հետ: Ֆեյսբուքյան իր էջում երեխայի ծնողները օգնություն են խնդրում։

Արցախում երեխա է կորել․ ծնողները օգնություն են խնդրում

%d bloggers like this:
Verified by MonsterInsights